«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» հետազոտությունների բաց մրցույթի հաղթողները
«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ»
Հետազոտությունների բաց մրցույթի հաղթողների հայտարարում
Հունիս, 2016
2016թ. մայիսին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում հայտարարել էր «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների բաց մրցույթ:
Մրցույթի հաղթողներին որոշելու նպատակով ձևավորվել էր անկախ Հանձնաժողով, որի որոշմամբ հաղթող են ճանաչվել հետազոտական նախագծեր ներկայացրած հետևյալ հայտատուները՝
- Արքմենիկ Նիկողոսյան, Աշոտ Գաբրիելյան. «Քյառթուի» կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում»;
- Մերի Երանոսյան. «(Ան)հանդուրժողականության անդրադարձը կին գրողների աշխատանքներում (հին և ժամանակակից)»;
- Հայկ Համբարձումյան. «Թշնամու նկատմամբ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ միջնադարյան ավանդավեպերում և «Սասնա ծռեր» էպոսում»;
- Գայանե Մկրտչյան. «Զարմանալի և աննախադեպ հանդուրժողականությունը Հակոբ Մնձուրու գրականության մեջ»;
- Սոնա Մելիքջանյան. «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում»;
- Մհեր Քումունց, Լուսինե Ներսիսյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության բանահյուսական ակունք ունեցող ստեղծագործություններում»:
Մրցույթի հաղթողները կիրականացնեն առաջարկվող թեմաներով հետազոտական աշխատանքները, որոնք կհրապարակվեն 2016թ. աշնանը: