Գևորգ Տեր-Գաբրիելյանը անդրադառնում է դավադրապաշտությանը, ատելության խոսքին և կրթությանը
Նյութն առաջին անգամ հրապարակվել է Factor.am-ի կայքում։ Հասանելի է այստեղ։
«Աշխարհում ծաղկում է դավադրապաշտությունը, Հայաստանում վիճակն ավելի բարդ է պատերազմի պատճառով: Պատճառահետևանքային կապերի վերլուծումը, նպատակաբանությունը, համակարգային մտածողությունը օգտագործվում են դավադրապաշտությունը զարգացնելու համար»,- նման տեսակետ է հայտնում արձակագիր, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը Factor TV-ի հետ զրույցում: Նա անդրադառնում է նաև մեր հանրության շրջանում ատելության խոսքի տարածմանը` նկատելով, որ մարդիկ, ինչպես ամբողջ աշխարհում, մեզ մոտ ևս չունեն վարքականոններ համացանցում. «Ամենաթողությունը չի զսպվելու, օրինակ, դպրոցում. այս հարցում որոշիչ է լինելու միայն անհատական, ընտանեկան դաստիարակությունը: Անհատը պետք է իր փոքրիկ շրջապատի վրա ազդի, որպեսզի ատելության խոսք չտարածվի: Ոչ մի հանրային ինստիտուտ այլևս չի կարողանալու զսպել ատելության խոսքը: