ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը պարգևատրվեց «Ազատության պաշտպան» մրցանակով
2017 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Մարդու Իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանն արժանացավ «Ազատության պաշտպան» մրցանակին։ Ամենամյա մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի համատեղ նախաձեռնությունն է, որը տեղի է ունենում 2012թ-ից ամեն տարի Մարդու իրավունքների օրվա առթիվ։ Միջոցառման հեղինակներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը։ Այս տարի նախաձեռնությանը միացել էին Գերմանիան և Ֆրանսիան։ Վեց անհատ կամ կազմակերպություն ստացավ մրցանակ տարբեր անվանակարգերում, Իզաբելլան նրանցից մեկն էր։ Միջոցառման պաշտոնական մամուլի հաղորդագրությունը կարող եք տեսնել այստեղ։
Իզաբելլային մրցանակը հանձնեց Միացյալ Թագավորության փոխդեսպան տկն. Էլիսոն Չիքը՝ ի գնահատումն բազմազանության, մտքի ազատության և կրոնական հանդուրժողականության խթանմանն ուղղված անխոնջ ջանքերի։ «Իզաբելլան այն մարդն է, ով փորձում է խոսելու հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր այնքան էլ ուժեղ չեն, որ կարողանան արտահայտել իրենց զգացածն ու մտացածը, աջակցում է կրոնական փոքրամասնություններին, որպեսզի նրանք ասեն այն, ինչ անհրաժեշտ է հանդուրժողականության հասնելու համար», ասաց տիկին Չիքը։
ԵՀՀ-ն ուրախությամբ և հպարտությամբ հրապարակում է Իզաբելլա Սարգսյանի՝ «Ազատության պաշտպան» մրցանակը ստանալու կապակցությամբ արտասանած ելույթը:
«Շնորհակալություն այս մրցանակի համար։ Սա նախ և առաջ պատասխանատվություն է։
Ուզում եմ նշել, որ բազմազանության, կրոնական հանդուրժողականության և մտքի ազատության խթանմանընվիրված մրցանակ հանձնելու համար Մատենադարանից ավելի խորհրդանշական վայր գտնելը դժվար է։ Հենցմուտքի մոտ մեզ ողջունող Մեսրոպ Մաշտոցը, ինչպես նաև ավագ և կրտսեր թարգմանիչները՝ Եղիշեն, ՄովսեսԽորենացին, Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին և այլք հայոց թարգմանչաց և դպրաց շարժման հայրերն են։
Գրերի գյուտից ի վեր ծայր առած թարգմանչաց շարժումը, իմ կարծիքով, երկու նպատակ է հետապնդել։ Մի կողմիցայն նպաստել է Հայաստանի սուվերենության, ինքնիշխանության խորացմանը՝ հասկացության միջնադարյանընկալմամբ, իհարկե։ Միևնույն ժամանակ թարգմանության միջոցով Հայաստանը բացվել է դեպի աշխարհ ուաշխարհի բազմազանությունը ճանաչելի դարձրել հայերենով։
Թարգմանությունը, ըստ էության, երկկողմանի խողովակ է, որն ապահովում է գաղափարների, մշակույթների, կրոնների, կենսափորձերի փոխընկալումը և հնարավորություն է տալիս դրանք ներկայացնել քո լեզվով։ Հայալեզութարգմանական նյութը հսկայական է և շատ բազմազան, արված ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյանլեզուներից։ Եվ պատահական չէ, որ Հայաստանյայց եկեղեցին նշում է Սուրբ թարգմանչաց վարդապետաց տոնը՝հարգանքի տուրք մատուցելով այն մարդկանց, ովքեր Հայաստանը բացեցին աշխարհի համար և աշխարհիգիտելիքը բերեցին Հայաստան։
Կարծում եմ, որ դարեր շարունակ սուվերենության, ինքնիշխանության, պետականության բացակայությանպարագայում, հայ ժողովրդի աշխարհի հանդեպ բաց լինելը, այլոց ճանաչելը, այլոց մշակույթների, կրոնների, կենսակերպի ընկալումը, ամենատարբեր ժողովուրդների հետ կապերի խորացումը բանալի դարձավ մեկուսացմանչմատնվելու, գավառական, լուսանցքային չդառնալու և աշխարհի քաղաքական քարտեզից իսպառ չվերանալուհամար։ Կարծում եմ, որ սա լավ դաս է։
Կասկած չունեմ, որ այսօր, 21րդ դարի ինքնիշխանության տրամաբանության մեջ, նորից շատ կարևոր է չփակվելը, շատ կարևոր է մեր հարևանների հետ հարաբերությունների բարելավումը և ո՛չ կենտրոնացումը «ազգ–բանակ», «մեկ ազգ, մեկ մշակույթ»,«մեկ ազգ, մեկ կրոն» իզոլյացիոնիստական, փակող, մեկուսացնող գաղափարների վրա։ Դրանք կարող են մեզ տանել այնպիսի փակուղի և հանգեցնել այնպիսի անդառնալի հետևանքների, որ վտանգիտակ կդնեն Հայաստանի դարերով փափագած ինքնիշխանությունը և անգամ իսկ գոյությունը աշխարհիքաղաքական քարտեզի վրա։
Ինչ վերաբերում է այս մրցանակին, ես վստահ եմ, որ այս մրցանակը գնահատական է բազմաթիվ մարդկանցաշխատանքի, ովքեր 21րդ դարի թարգմանիչներն ու կրթողներն են, որոնք խողովակ են ապահովումհամամարդկային արժեքների, գաղափարների ու կենսափորձի տեղայնացման համար։ Այդ մարդկանցից շատերըայս դահլիճում են։ Կրկին շնորհակալություն»։