Փոքր թիմերով մեծ գործեր
![Իզաբելլա Սարգսյանը A-politic հաղորդաշարի շրջանակներում խոսում է քաղաքացիական հասարակության մասին](https://hkdepo.am/media/cache/resolve/news1/i/news/epf-program-director-isabella-sargsyan-speaks-about-armenian-civil-society_bellafactor.png)
Իզաբելլա Սարգսյանը A-politic հաղորդաշարի շրջանակներում խոսում է քաղաքացիական հասարակության մասին
05 հունիսի, 2023, 09:03
Այս հարցազրույցն առաջին անգամ հրապարակվել է Factor TV-ի կայքում։ Հասանելի է այստեղ։
Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը: Նրա հարծիքով՝ «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը մեզանում երբեմն չափից դուրս նեղ է մեկնաբանվում․ սրանում ներառվում են, օրինակ, մարզական ֆեդերացիաները և ստեղծագործական միությունները: Սակայն հասարակական կազմակերպություն ասելով՝ նկատի ունեն մի խումբ կազմակերպություններ, որոնք զբաղվում են հիմնականում իրավապաշտպան և բնապահպանական գործունեությամբ: Ընդ որում, հաճախ այդ կազմակերպությունների դեմ վարվում է նպատաուղղված քարոզչություն, որի նպատակն է ՀԿ-ներին «դեմոնիզացիայի» ենթարկելը: Քննարկվում են նաև հարակից այլ թեմաներ։