2016թ դեկտեմբերի 16-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով Գլխավոր տնօրեն Քրիստիան Դենիելսոնն ու Հայաստանի Հանրապետության Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ստորագրեցին երկու ֆինանսական համաձայնագրեր՝ միտված Հայաստանի աշխատանքային շուկայի արդյունավետության բարձրացմանն ու Հայաստանում ֆինանսների կառավարման համակարգի հզորացման աջակցությանը:
Եվրոպական միության նոր՝ «Բարձր որակավորում հանուն ավելի լավ աշխատանքի» ծրագիրը, որի բյուջեն կազմում է 15.2 մլն եվրո նպատակ ունի բարձրացնել Հայաստանի աշխատանքի շուկայի արդյունավետությունը՝ կատարելագործելով աշխատուժի աշխատանքով ապահովման համակարգը և հատկապես կարևորելով զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում: Մասնագիտական կողմնորոշման ազգային համակարգի ներդրման, կարիերայի կենտրոնների վերազինման և ցկյանս ուսումնառության պայմանների բարելավման շնորհիվ՝ այս նոր նախաձեռնությունը կնպաստի աշխատանք փնտրողնների մասնագիտական որակավորումների զարգացմանն ու նրանց զբաղվածության ապահովմանը: Ծրագիրը հնարավորություն կտա կատարելագործել հանրային և մասնավոր հատվածի պահանջարկով պայմանավորված՝ աշխատուժի մատակարարման մեխանիզմները՝ տվյալների հավաքագրման և կիրառման ավելի արդյունավետ համակարգի ներդրման շնորհիվ: