Փոքր թիմերով մեծ գործեր
Եվրասիա հիմնադրամը կաջակցի Հայաստանի և Վրաստանի փոքր ու միջին ձեռներեցությանը
21 ապրիլի, 2017, 05:25
Gazelle Finance ծրագիրը միտված է եվրասիական տարածաշրջանի զարգացող երկրների փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը: Ծրագրի առաջին սպառողները կլինեն Հայաստանն ու Վրաստանը: Gazelle Finance ծրագրի մասին ինֆորմացիա ստանալու համար կարող եք այցելել՝ www.gazellefinance.com
Gazelle Finance ծրագիրն իրականացվում է Ամերիկայի միացյալ նահանգներում գտնվող Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ:
Հայաստանում գործող Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) ծրագրային, կազմակերպական և ֆինանսական առումներով անկախ տեղական հիմնադրամ է, որը հիմնադրվել է Եվրասիա հիմնադրամի կողմից: ԵՀՀ-ն իրականացնում է տարածաշրջանային և խաղարարարական ծրագրեր՝ որպես իր մանդատի կենտրոնական բաղադրիչ։
ԵՀՀ-ն անմիջական կապ չունի Gazelle Finance ծրագրի հետ: