Ֆիրդուս․ տեղի հիշողությունը
«Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 19։00-ին Զանգակ գրատանը (Աբովյան 7)։
«Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գիրքը Երևանի կենտրոնի վերջին վերնակուլյար թաղամասի' Ֆիրդուսի մասին է: Գրքում տարբեր մանսագիտական ոլորտներ ներկայացնող հեղինակներն ուսումնասիրում են այս տարածքում ակտիվ կերպով գործառվող հիշողության ձևերը։ Գրքում նաև ներառվել են ֆիրդուսցիների պատմություններն ու ընտանեկան ֆոտո-արխիվներից հատվածներ։
Ֆիրդուսի արժեքն իր բազմամշակութայնության, ինքնաշեն ճարտարապետության ու բազմազան առօրյայի մեջ է։ Հենց նման ոչ նյութական արժեքների ու մարդկանց հիշողությունների շնորհիվ է քաղաքային տարածությունը ձեռք բերում բովանդակային նոր շերտեր, որոնք հետազոտվել և տեղ են գտել գրքում։
Հեղինակներ`
Տիգրան Ամիրյան
Սոնա Քալանթարյան
Համլետ Մելքումյան
Նաիրա Մուրադյան
Արսեն Կարապետյան
Անդրեյ Իվանով
Ստեղծագործական խումբ`
Հարություն Թումաղյան
Կլիմ Գրեչկա
Խմբագիրներ`
Տիգրան Ամիրյան
Սոնա Քալանթարյան
Գիրքը ստեղծվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակում: Գրքի բովանդակության համար պատասխանատու է «CSN lab» ՀԿ-ն։ Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ–Հայաստանի, ԵՀՀ–Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»–ի և ՀՌԿԿ Վրաստանի տեսակետների հետ:
Միջոցառման լեզուն՝ հայերեն։
Մուտքն ազատ է։
Գիրքը կարող եք ձեռք բերել միջոցառման ժամանակ կամ հանրապետության անկախ գրադարանների ցանցերից՝ անվճար։