Global Disability RightsNow! Website
Website: http://www.globaldisabilityrightsnow.org/media
Երեքշաբթի, մայիսի 17-ին RightNow! ծրագրի շրջանակներում մեկնարկել է առցանց ռեսուրսների կենտրոնը, որը պարունակում է արժեքավոր տեղեկատվություն բոլոր այն անձանց համար, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ամրապնդման հարցում, սակայն չունեն բավարար ռեսուրսներ կամ գործիքներ այդ միայնակ անելու համար: Նշյալ առցանց հարթակը հատկապես օգտակար կլինի հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների, պետական կառույցների աշխատակիցների, օրենսդիրների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Այն հատկապես մշակված է RightNow! գործընկերներ Հայաստանի, Քենիայի, Մեքսիկայի և Վիետնամի համար: Թեև կայքում տեղադրված նյութերի մեծամասնությունն անգլերեն լեզվով է, այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ առկա են նաև հայերենով: Մանրամասների համար, խնդրում ենք այցելել նշված կայքէջը՝ www.GlobalDisabilityRightsNow.org: