ՀՀ Ընտրական օրենսգրքի գենդերային քվոտայի վերաբերյալ ՄԱԿ ԳԹԽ կողմից առաջարկվող փաթեթ
Սիրով ձեզ ենք ուղարկում Օքսֆամի "ՀԱՎԱՍԱՐ" քարոզարշավի շրջանակներում ՄԱԿ-ի գենդերային թեմատիկ խմբի հետ համատեղ մշակված առաջարկությունների փաթեթը ՀՀ Ընտրական օրենսգրքում գենդերային քվոտայի մեծացման և համապատասխան մեխանիզմների ստեղծման վերաբերյալ:
Առաջարկներ կանանց քաղաքական մասնակցության
ընդլայնման վերաբերյալ
Գենդերային թեմատիկ խմբի անդամները`
- հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքներն ու փաստաթղթերը կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ[1],
- ի նկատի ունենալով մի շարք միջազգային փաստաթղթերի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները` կանանց քաղաքական իրավունքների լիարժեք իրացման և որոշումների ընդունման մակարդակում, այդ թվում` ընտրովի մարմիններում, կանանց ներկայացվածության որոշակի ցուցանիշներ ապահովելու վերաբերյալ[2],
- վերլուծելով Հայաստանում 1995-ից տեղի ունեցած բոլոր խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների փորձը և հիմնվելով կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ հանրապետությունում անցկացված հետազոտությունների արդյունքների և դիտորդական առաքելությունների գնահատականների վրա[3],
- հաշվի առնելով այն, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող կուսակցությունների համապետական և տարածքային ցուցակների մոդելի կիրառումը կարող է հանգեցնել կանանց ներկայացվածության նվազմանը Ազգային ժողովում.
հանդես են գալիս մի շարք առաջարկություններով, որոնք նպատակաուղղված են ընտրովի մարմիններում կանանց ներկայացվածության բարձրացմանը.
- Փոփոխության ենթարկել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի կուսակցության, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ընտրական ցուցակներին վերաբերող 84-րդ հոդվածի 3-րդ և 9-րդ կետերով ամրագրված դրույթները, այն է`
Կետ 3. «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 2-րդ համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը[4]) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը»[5]:
Կետ 9. «Ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը»:
Դրանց փոխարեն ամրագրելով հետևյալ ձևակերպումները`
Կետ 3. «Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում առաջին երկու տեղերը հատկացնել տարբեր սեռի ներկայացուցիչների և այնուհետև 3-րդ համարից սկսած ՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
Կետ 9. «Ընտրություններին մասնակցող կուսակցության տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»:
- Նախատեսել մեխանիզմներ[6], որոնք երաշխավորում են քվոտայի պահպանումը ընտրական գործընթացի բոլոր փուլերում և դե ֆակտո ընտրված մարմնում (խորհրդարանում և համամասնական ընտրությունների միջոցով ձևավորվող քաղաքային ավագանիներում), մասնավորապես, ամրագրելով ՀՀ Ընտրական օրենսգրքում կամ նախատեսելով այլ ընթացակարգերով հետևյալ դրույթը.
«Կուսակցությունների ցուցակներում ավելի պակաս ներկայացված թեկնածուի ինքնաբացարկի միջոցով մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված ավելի պակաս ներկայացված սեռի հաջորդ թեկնածուն»:
- Փոփոխության ենթարկել նաև ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի Երևանի, Գյումրու, Վանաձորի ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցմանը վերաբերող 128-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված դրույթը, այն է.
«Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը»:
դրա փոխարեն ամրագրելով հետևյալ ձևակերպումը `
«Կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի առաջին երկու տեղերը հատկացնել տարբեր սեռի ներկայացուցիչների և այնուհետև 3-րդ համարից սկսած ՝ ցանկացած ամբողջ թվով եռյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը»:
- Հանրապետության խոշոր քաղաքային և խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում [7]անցում կատարել համամասնական ընտրակարգին` Երևանի, Գյումրու և Վանաձորի օրինակով[8]:
- ՀՀ Ընտրական օրենսգրքում վերը նշված փոփոխությունները զուգորդել կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանն ուղղված այլ աջակցող միջոցների[9] կիրառմամբ, որոնք հնարավորություն կտան բարձրացնելու կանանց մրցունակությունը կուսակցությունների տարածքային ցուցակներում, այդ թվում`
- ներդնել կանանց առաջընթացն ապահովող կուսակցությունների խրախուսման մեխանիզմներ, դրանով իսկ աջակցելով համապատասխան քաղաքականության և կանանց կադրային ռեզերվի ձևավորմանը կուսակցությունների ներսում,
- տարածել և կիրառել հանրապետության ՀԿ-ների կողմից կուտակված դրական փորձն ու հաջողված մոդելները` կին լիդերների բացահայտման և քաղաքականության մեջ նրանց ներգրավման, ընտրական գործընթացներում կանանց կարողությունների ու հմտությունների զարգացման և նրանց աջակցման ուղղությամբ,
- բացառել սեռով պայմանավորված խտրականության դրսևորումները քաղաքական դաշտում և նպաստել կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ բացասական կարծրատիպերի հաղթահարմանը` ԶԼՄ-ների ակտիվ ներգրավմամբ:
[1] ՀՀ Սահմանադրություն; «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենք;
ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգ (2010)/ Գլուխ II. Գենդերային քաղաքականությունը կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում/ Կետ 2.3. http://www.gov.am/u_files/file/kananc-xorh/Gender-hayecakarg.pdf
ՀՀ գենդերային քաղաքականության ռազմավարական ծրագիր (2011-2015 թթ.):
http://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2011/05/kar60_1.pdf ( «Ձեռնարկել հատուկ միջոցներ ապահովելու կանանց 30% ներկայացվածությունն օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների որոշումների ընդունման մակարդակներում»)
[2] Քաղաքական հռչակագիր Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ խորհրդաժողովի քսանամյա հոբելյանի կապակցությամբ / Տնտեսական և սոցիալական խորհուրդ, 5-ը մարտի, 2015 http://www.un.am/up/file/Political%20declaration_Arm_March%205,%202015_final%20and%20sent.pdf;
Global Leaders’ Meeting on Gender Equality and Women’s Empowerment: A Commitment to Action 27 September 2015, New York, United Nations http://www2.unwomen.org/~/media/headquarters/attachments/initiatives/stepitup/stepitup-conceptnote-globalleadersmeeting-en.pdf?v=1&d=20150916T215614 ;
GOVERNMENT OF ARMENIA COMMITMENT STATEMENT At the Global Leader’s Meeting on Gender Equality and Women’s Empowerment New York, 27 September 2015 http://www2.unwomen.org/~/media/headquarters/attachments/initiatives/stepitup/commitments-speeches/armenia-stepitup-commitmentstatement-201509-en.pdf?v=1&d=20151005T172650
Transforming our world: the 2030 Agenda for Sustainable Development https://sustainabledevelopment.un.org/post2015/transformingourworld;
Recommendation Rec(2003)3 of the Committee of Ministers to member states on balanced participation of women and men in political and public decision making;https://wcd.coe.int/ViewDoc.jsp?id=2229 ;
Հազարամյակի զարգացման նպատակների տեղայնացումը և առաջընթացը. ազգային զեկույց, 2005 թ. http://www.un.am/res/UN%20RC%20Annual%20Reports,%20UNDAFs,%20MDGs/MDG%201st%20report_arm.pdf
6th European Ministerial Conference on Equality between Women and Men ; Resolution Achieving gender equality http://www.coe.int/t/DGHL/STANDARDSETTING/EQUALITY/05conferences/ministerial-conferences/6th-Ministerial%20Conference/MEG-6(2006)2_en.pdf ;
Increasing women’s representation in politics through the electoral system Resolution 1706 (2010) http://assembly.coe.int/ASP/Doc/XrefViewHTML.asp?FileId=17809&Language=EN
Ժամանակավոր հատուկ միջոցների նշանակությունն ու կիրառման ոլորտը Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում. Թիվ 25 Ընդհանուր հանձնարարական: http://www1.umn.edu/humanrts/russian/gencomm/Rgeneral25.html
Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներ CEDAW/C/ARM/CO/4/Rev.1 http://tbinternet.ohchr.org/_layouts/TreatyBodyExternal/Countries.aspx?CountryCode=ARM&Lang=EN եւ այլ փաստաթղթեր
[3] ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույց, 26 հունիսի, 2012: http://www.osce.org/odihr/91643
Կանանց քաղաքական մասնակցությունը 2012 թ. խորհրդարանական ընտրություններում/
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա, Երևան, 2012; http://www.osce.org/yerevan/116089
Մասնակցություն հանուն փոփոխությունների, Որակական հետազոտության արդյունքներ: «Կովկաս» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն, Երևան, 2012 թ.
[4] Տվյալ դրույթը փորձագետների գնահատականներով, խտրական ձևով է աշխատել՝ պատճառ հանդիսանալով, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների մեծ մասը կանանց ընդգրկեր 6-րդ տեղից սկսած, այն դեպքում, երբ ԱԺ անցնելու նվազագույն շեմը առաջին հնգյակն է: Դրա հետևանքով զգալի հետընթաց էր արձանագրվել նախորդ` 2007-ի ընտրությունների համեմատ` ընդհանուր թվով կուսակցությունների ցուցակներում կանանց ընդգրկումը առաջին հնգյակներում 4 անգամ ավելի քիչ էր, իսկ առաջին տասնյակում` ավելի քան 2 անգամ պակաս: http://www.osce.org/yerevan/116089
[5] Ազգային ժողովում կանանց առնվազն 30-տոկոսանոց ներկայացվածության ապահովումը այն նվազագույն շեմն է, որը հիմքեր կստեղծի մինչև 2030 թվականը 50/50 մասնակցային բանաձևի իրագործման համար: Գենդերային հավասարության այս տեսլականը Պեկին+20 գործընթացի ամփոփման կապակցությամբ 2015-ի մարտի 5-ին ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների անունից ընդունված քաղաքական հռչակագրում[5] հաստատվել է 2015-ի սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ում տեղի ունեցած Համաշխարհային լիդերների հանդիպմանը և տեղ գտել Կայուն զարգացման նպատակների օրակարգում:
[6] 2012-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ընտրական ցուցակներում կին թեկնածուները միջինը կազմել էին մոտ 23%, սակայն արդյունքում հինգերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի կազմում կանանց ներկայացվածությունը ընդամենը 10,7% էր, այժմ արդեն` 10%: Փորձագետների գնահատականներով` ցուցակներում ընդգրկված կանանց ու տղամարդկանց համամասնությունը խախտվեց ներկուսակցական նկատառումներով արված տեղափոխումների ու ինքնաբացարկների արդյունքում, որոնք շատ դեպքերում հանրության համար անհասկանալի մնացին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` ընտրություններից հետո խորհրդարան անցած կուսակցությունների ցուցակներից ինքնաբացարկի դիմած թեկնածուների 25 տոկոսը կանայք էին:
Կանանց քաղաքական մասնակցությունը 2012 թ. խորհրդարանական ընտրություններում/Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա, Երևան, 2012; http://www.osce.org/yerevan/116089 ;
Մասնակցություն հանուն փոփոխությունների, Որակական հետազոտության արդյունքներ: «Կովկաս» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն, Երևան, 2012 թ.
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույց, 26 հունիսի, 2012: http://www.osce.org/odihr/91643
[7] Achieving sustainable gender equality in local and regional political life / Resolution 303 (2010) / The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe https://wcd.coe.int/ViewDoc.jsp?p=&id=1601275&Site=COE&BackColorInternet=C3C3C3&BackColorIntranet=CACC9A&BackColorLogged=EFEA9C&direct=true
[8]Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` հանրապետության քաղաքային համայնքների ավագանիներում կանանց ներկայացվածությունը գրեթե կիսով չափ ցածր է` 5,1%, քան գյուղական համայնքների ավագանիներում: Մարզային 48 քաղաքների ավագանիներում ընդհանուր թվով միայն 30 կին է ընդգրկված: Հանրապետության 866 գյուղական համայնքներից միայն 18-ն են ղեկավարում կանայք (2 %), քաղաքային համայնքների ղեկավարների թվում կանայք երբեւիցե չեն եղել:
Այս տարվա փետրվարի 14-ին խոշորացված համայնքներում` Դիլիջանում, Տաթևում, Թումանյանում, անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանիների կազմում կանանց թիվը (2,8 տոկոս) երեք անգամ կրճատվել է` համեմատած մինչև խոշորացումը համայնքների ավագանիներում նրանց ներկայացվածության հետ (9,2 տոկոս):
[9] Resolution 1898 (2012) Political parties and women’s political representation http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=19134&lang=en;
Gender Equality in Elected Office: a six-step action plan by Pippa Norris and Mona Lena Krook, Harvard University and Washington University in St Louis; Baseline study for the OSCE/ODIHR Handbook on Measures for Promoting Women’s Political Participation, 2011 http://www.osce.org/odihr/78432;
Compendium of Good Practices for Advancing Women’s Political Participation in the OSCE Region http://www.osce.org/odihr/224206