Հարթակ փորձի փոխանակման 2րդ փառատոն
Հունիսի 11-ին և 12-ին Երևանում արդեն 2-րդ անգամ կանցկացվի “Հարթակ” Երևանի փորձի փոխանակման փառատոնը:
Բարի' գալուստ Հարթակ փառատոն։
Հետաքրքիր և նորարարական ամենամյա փառատոն, որը տեղի է ունենում Երևանում։ Այն իրականացնում է զանազան վորքշոփներ, քննարկումներ և միջոցառումներ, ինչը համախոհ և ստեղծարար մարդկանց հետ հմտությունների, փորձի և գիտելիքների փոխանակման հիանալի հնարավորություն է ընձեռում՝ միավորել այս նոր ձևավորվող ակտիվ համայնքին:
Այս տարի Հարթակը ընդլայնում է ծրագիրը. բացի հաստատված 40 վորքշոփերից, մենք կիրականացնենք նաև կլոր սեղան / քննարկումներ՝ գլխավոր փառատոնի միջոցառումների հետաքրքիր ծրագրի հետ մեկտեղ։
2016-ի փառատոնի ուշադրության կենտրոնում են լինելու բնապահպանական խնդիրները, որի նպատակով կիրականացնենք հավելյալ վորքշոփներ՝ ուղղված էկոլոգիայի, վերամշակմ անև ռեսուրսների խնայողության խնդիրներին։ Կներկայացվեն նաև գործնական եղանակներ այս խնդիրներին լուծում տալու համար:
Ամառային Հարթակն ունի 4 բաժին՝ Հոգի և մարմին, Արա ինքդ, Արվեստ և տեխնոլոգիա, Խոհարարություն:
Հոգի և մարմին.
Երևանի այգիներից մեկում կանցկացվեն հաճելի և առողջարար վարպետության դասեր՝ յոգա, “Ցիգուն” մարզանք, “Վինգ չուն” մարտաձև, մնջախաղ, օգտակար քննարկումներ մայրիկների համար, բանախոսություններ հոգու առողջության, անհատի ազատության և աճի:
D.I.Y. / Արա ինքդ.
Այս բաժնում Հարթակը ներկայացնում է տեղացի վարպետների և մի քանի միջազգային հյուրերի՝ ջինսի վերամշակման մեջ վարպետացած ալբանացի Բուկուրոշեին, բնապահպան-գորգագործ գերմանացի Սեպին, բնական դիմահարդարման ջատագով կանադացի Մայային:
Խոհարարություն.
Այս ամենամեծ ու ամենահամով բաժնում, ինչպես անցյալ տարի, կներկայացվեն լավագույն ռեստորաններն ու անհատ խոհարարները, համեղ բաղադրատոմսեր և խոհարարական գաղտնիքներ կիսելով ամբողջ աշխարհից, ինչպես նաև անդրադարձ կատարելով էթիկետի կանոններին և սննդի մշակույթին:
Արվեստ և տեխնոլոգիա.
Հետաքրքիր էքսպերիմենտներ արվեստի և տեխնոլոգիաների սինթեզի դաշտում՝ երաժշտություն, նկարչություն, դիզայն, սթորիթելինգ, թվանշային գործիքներ և ինժեներական նորարարություններ:
Աղբյուրը՝ http://hartakyerevan.com/hy