Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը
Զեկույցն ամփոփում է 2015 թվականի օգոստոսին իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: ՀՀ իրավապահ մարմինների կամայականության և ՀՀ Ոստիկանության վստահության համաթվերի միջոցով բացահայտվել է քաղաքացիների վերաբերմունքը իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ: Հետազոտության հիմնական նպատակն է հաշվարկել իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը, մասնավորապես՝ ՀՀ իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության համաթիվը և ՀՀ Ոստիկանության վստահության համաթիվը: Զեկույցում ներկայացված է տեղեկատվության հավաքման մեթոդաբանությունը: Առանձին անդրադարձ է արվել իրավապահ մարմինների կամայականության համաթվին, ոստիկանության վստահության համաթվին, ինչպես նաև ներկայացված է իրավապահ մամինների նկատմամբ վերաբերմունքը և բնակչության անհանգստության մակարդակը: Զեկույցը՝ այստեղ Հավելված
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ http://hcav.am/publications/16-02-2016-354789/