Փոքր թիմերով մեծ գործեր
Ներառական ուսումնակրթական ծրագրի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես
13 հոկտեմբերի, 2015, 11:13
ՀՕՖ-ի աջակցությամբ Հայաստանի «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության կողմից հոկտեմբերի 17-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա «ԱՐՏ-Թերապիա» ներառական ուսումնակրթական ծրագրի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի բացումը կկայանա Ռուսական արվեստի թանգարանում, Երևան, Իսահակյանի 38 հասցեում (Կասկադ):