Մարդու իրավունքները թումանյանական դիսկուրսում
Source: Facebook
Փետրվարի 15-ին ժամը 16։00 Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-ամյակին և գրքի տոնին ընդառաջ` «Հոդված 3» ակումբը կազմակերպում է «Մարդու իրավունքները թումանյանական դիսկուրսում» քննարկումը, որի շրջանակներում կվերլուծենք ու կքննարկենք Հովհաննես Թումանյանի հայտնի գործերը նոր դիտանկյունից։ Դեռևս մեկ դար առաջ մարդու իրավունքների մի շարք խնդիրներ՝ այդ թվում վաղ ամուսնության («Մարո» պոեմ), երեխաների շահագործման («Գիքոր» պատմվածք), գենդերային կարծրատիպեր և կնոջ սեփական կյանքին առնչվող որոշումների կայացման խնդիրներ («Անուշ» պոեմ), կյանքի իրավունքի պաշտպանության հարցեր (Չարի վերջը) արտացոլվել են Թումանյանի մի շարք աշխատություններում, որն էլ կքննարկենք հետաքրքիր բանախոսների հետ.
ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆ Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի տնօրեն
ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ Թումանյանի թանգարանի տնօրեն
ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ
Սիրով սպասում ենք`
“Հոդված 3” համակարգող թիմ