Իջևան Ինֆոտան հրաժեշտի ուղերձը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին
Նյութը առաջին անգամ հրապարակվել է Իջևան Ինֆոտան ֆեյսբուքյան էջում:
Ամեն անգամ, երբ այցելել եք Իջևան, ուրախություն, մոտիվացիա և ոգեշնչում եք բերել, այն երիտասարդներին, ովքեր ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերում են ընդգրկված։
Ձեր յուրաքանչյուր այցը մեր երիտասարդներին ստիպել է հավատալ, որ այն ինչ նրանք անում են կարևոր է և նրանք պիտի շարունակեն նույն էնտուզիազմով գործել ու սովորել ԱՄՆ ՄԶԳ գործընկերներից և էքսպերտներից, որպեսզի ավելի շատ համայնքային խնդիրներին լուծում տան։
Մենք նույնիսկ սովորել ենք այն հարցերից, որոնք Դուք տվել եք մեզ՝ մեր ամենօրյա աշխատանքի, կարիքների, տեսլականի մասին։ Այդ հարցերը օգնել են մեզ մտածել և համոզվել, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։
Այս տեսանյութում, ներկայացված է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը Տավուշի մարզին, որտեղ մենք բոլորս նշում ենք հայ-ամերիկյան բարեկամության և համագործակցության 25-ամյակը։
Հուսով ենք, որ այս տեսանյութը դիտելով կհիշեք, որ Հայաստանի գյուղերի և քաղաքների շատ երիտասարդ կանայք և տղամարդիկ հիշում և գնահատում են ձեր նվիրվածությունը, կյանքի դրական տեսլականը և մեր գործողությունները, ինչպես նաև ուսումը շարունակելու, ներգրավվելու և առաջ շարժվելու խրախուսանքը: