Կրթության զարգացման պետական ծրագրի քննարկում
ՀՀ կրթության և գիտության նախարությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, ս.թ. նոյեմբերի 19-ին «Էլիտ պլազա» բիզնես - կենտրոնի «Գյուլբենկյան» սրահում հրավիրում է «Կրթության զարգացման 2016-2025թթ պետական ծրագրի» նախագծի քննարկմանը։
Քննարկմանը հրավիրված են ՀՀ կրթության ոլորտում գործող տեղական և միջազգային ՀԿ-ներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններ։
Հաստատել Ձեր ներկայացվածությունը և մինչև 17.11.2015թ ներկայացնել Սյուզի Մաշուրյանին ([email protected]) Ձեր կազմակերպության ներկայացուցչի տվյալները։
Քննարկման սկիզբը՝ 11.00-ին
Տևողությունը՝ 4 ժամ
Հասցեն՝ 0010, ՀՀ, Երևան, Կենտրոն վարչ. շրջան, Մ. Խորենացու փող., 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն
«Կրթության զարգացման 2016-2025թթ պետական ծրագրի» նախագիծը կարելի է գտնել այստեղ: