Հայաստանում մանկատների խնդիրներով կզբաղվեն ՀԿ-ները. նախարար
Աղբյուրը՝ www.news.am
Հայաստանի մանկատները ծանրաբռնված են եւ ընտանիքները ստիպված են լինում երկար սպասել իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու համար: Մայիսի 29-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ-ից պատգամավոր Կարինե Պողոսյանը:
Նա մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչ է արվում այդ հարցի լուծման համար:
Հարցին պատասխանեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը, կառավարության անունից հայտարարեց, որ իրենք նոր ուղղություն են զարգացնում, եւ բացի հասարակական կենտրոններից, փորձում են ակտիվացնել մասնակցությունը եւ ներգրավել տարբեր հասարակական կազմակերպությունների:
Ըստ Բաթոյանի, կներկայացվի նախագիծ, որով ծառայությունների մի մասը կփոխանցվի ոչ առեւտրային եւ ոչ կառավարական կազմակերպությունների ենթակայությանը: