Մանկական հաստատությունները՝ Ադրբեջանի թիրախավորված գնդակոծության և հրետակոծության առարկա
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը՝ որպես Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, մտահոգված է մեր երկրի համար բախտորոշ հայ-ադրբեջանական հակամարտության խորացմամբ։
Շուրջ 10 տարի հիմնադրամն իրականացնում է բարեսիրական և զագացման ծրագրեր՝ աշխատելով հիմնականում ՀՀ և ԼՂՀ գյուղական համայնքներում։ Վերջին տարիներին հիմնադրամն իր հնարավորությունները գլխավորապես կենտրոնացրել է սահմանամերձ գյուղերի հիմնախնդիրների համակողմանի լուծման գաղափարի իրականացման վրա։
Իբրև ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անդամ օգտվելով Պլատֆորմի հարթակի միջոցով սահանամերձ գյուղերի փակուղային վիճակը ներկայացնելու իրավունքից և այդ գյուղերի մանկական հաստատություններին սպառնացող վտանգը կանխելու պարտականությունից՝ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը ձեր ուշադրությանն է հանձնում ստորև ներկայացվող հետազոտությունը։
Ի հավելումն զեկույցի վերջում ձևակերպված կետերի՝ ՀԱՊ քարտուղարությանը և անդամներին խնդրում ենք օժանդակել հիմնադրամին՝ նախաձեռնության հասցեականությունն ընդլայնելու և ուղղորդելու հարցերում։
Ուրախ կլինենք հարկ եղած դեպքում քննարկելու և ճշգրտելու ներկայացվող խնդիրների լուծման ուղիները։
Հետազոտությունը կգտնեք այստեղ: