Մարիամ Սուխուդյանի անհատական ցուցահանդեսը ՄԱԿ-ի գրասենյակում
Աղբյուրը՝ այստեղ
Մարիամ Սուխուդյանը շատերին է հայտնի որպես բնապահպան ակտիվիստ։ Բայց որպես նկարիչ վերջերս է բացահայտվել։
«Ստացել եմ տեխնիկական կրթություն, ավարտել եմ պոլիտեխնիկի ռադիոֆակուլտետը, լեկցիաների ժամանակ սկսել եմ խզբզել տետրերի հետևներում:
Դասախոսի գծած դիոդները գրատախտակին, լույսի տարածումը կաբելներով հետզհետե վերածվում էին այն ամենի, ինչ հիմա տեսնում եք այս պատկերներում :) Հիմնականում նկարում եմ նախշեր, չեմ այցելել արվեստի խմբակներ, նկարում եմ այն, ինչ ստացվում է: Ոգեշնչվում եմ կյանքից :) Նախշերն ամենուր են՝ մրգերի, բանջարեղենի կառուցվածքում, թիթեռների թևերին, թրթուրների մարմիններին, ձյան փաթիլի մեջ, ծառերի կեղևում, մեր աչքերում»,- ասում է Մարիամը։
«Բնության զարկը» խորագրով ցուցահանդեսը նվիրվում է Մայր Երկրի օրվան (ապրիլի 22) ու Կայուն զարգացման նպատակներին, որոնցով մինչև 2030 թ. հասնելու ենք այն ապագային, որն ուզում ենք։
Մարիամի նկարները շատ հարմար են գունազարդման համար, և երեխաները սիրով գունավորում են դրանք՝ ըստ իրենց ճաշակի ու ընկալման։
Ցուցահանդեսի բացմանը ՄԱԿ-ի գրասենյակում Մարիամի նկարների բազմացված տարբերակները կգունազարդեն Գավառի մանկատան սաներն ու սիրիահայ մի խումբ երեխաներ։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան վայելելուԽԱԶԵՐ Khazer երգչախմբի և Տիեզերք band / Tiezerk Band-ի կատարումները։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը։