Մարտունիում կյանքը շատ դժվար է. կիսված ընտանիքներ ու թոռներին բանակ ուղարկելուց վախեցած տատիկներ
Արտագնա աշխատանքն ընտանիքներ է կիսում, ընտանիքներ է քանդում. Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում քիչ չեն այն կանայք, որոնց ամուսինները տարվա ընթացքում ավելի շատ Ռուսաստանում են լինում, քան հայրենիքում, ընտանիքում, զավակների եւ կնոջ կողքին: Քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքն ամբողջական պահելու համար, այն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ չկիսելու ու «սկայպով» չշփվելու համար Մարտունու կանայք իրենց երեխաներին վերցնում են ու մեկնում ամուսինների մոտ: Բայց գուցե Ռուսաստանի բարքերը, գուցե մեկ այլ պատճառով ամուսինների մոտ մեկնած հայ կանայք հայտնաբերում են լրիվ ուրիշ ամուսին՝ ոչ նրան, որը եկեղեցու խորանի մոտ ամուսնանալիս երդվել էր՝ հավատարիմ լինել, անբաժան լինել՝ մինչեւ մահը չբաժանի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/06/16/704360/
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից