Փոքր թիմերով մեծ գործեր
Մեդիա Կենտրոնը կազմակերպում է քննարկում չգրանցված աշխատողների կարիքների ու խնդիրների թեմայով
14 հոկտեմբերի, 2021, 13:20
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, «Մեդիա կենտրոնը» ԿԱԶԱ հիմնադրամի Գյումրու կենտրոնում կազմակերպում է "Որո՞նք են չգրանցված աշխատողների կարիքներն ու խնդիրները" խորագրով քննարկում։
Քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական, անկախ հետազոտող Օլյա Ազատյանը կներկայացնի իր կատարած հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են չգրանցված աշխատողների խնդիրներին:
Քննարկմանը կմասնակցեն նաև Գայանե Գևորգյանը՝«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային գրասենյակի համակարգող, փաստաբանը և Հերմինե Հովհաննիսյանը՝ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի իրավաբանը։
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia