Հանդիպում Իջևանում ԵՄ պատվիրակության հետ
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Անտոնի Սվիտալսկին ԵՄ պատվիրակության մարզային այցերի շրջանակներում լինելու է Իջևան քաղաքում:
Այցի ընթացքում դեսպանը կցանկանար հանդիպել Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և մեդիա ներկայացուցիչների հետ՝ զրուցելու ՀՀ-ում ԵՄ գործունեության մասին, ինչպես նաև ծանոթանալու ՀԿ-ների աշխատանքին և նրանց խնդիրներին:
Հանդիպումը, տեղի կունենա ս/թ ապրիլի 15-ին ժամը 15:45-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ) գրասենյակում:
Հասցե՝ ք.Իջևան, Անկախության 60:
Մինչև ապրիլի ս/թ 13 -ը ներառյալ այս նամակին պատասխան նամակով կամ զանգահարելով
095 25 15 63 համարով, խնդրում ենք հաստատել Ձեր կամ Ձեր կազմակերպության համապատասխան ներկայացուցչի մասնակցությունը:
Անգլերեն-հայերեն թարգմանությունն ապահովված է:
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ այդ հանդիպմանը: