
Հանդիպում Հայաստանի սահմանամերձ գյուղերի երիտասարդների և Վրաստանում ԵՄ-ի Հարավային Կովկասի և ճգնաժամի հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի հետ
Այս անգամ մենք հանդիպում կազմակերպեցինք Հայաստանի սահմանամերձ գյուղերի երիտասարդների և Վրաստանում ԵՄ-ի Հարավային Կովկասի և ճգնաժամի հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի, քաղաքական խորհրդատուների միջև: Հանդիպմանը մասնակցեցին Ոսկեպար, Բերդավան, Ոսկևան, Բաղանիս և Չինչին գյուղերի մեր հյուրերը: Մասնակիցները խոսեցին սահմանամերձ գյուղերում բնակիչների' հատկապես կանանց և երեխաների վիճակի, գյուղերի կյանքի, խնդիրների մասին: Նկարագրեցին այն իրավիճակը, որը տիրում է սահմանին, կրակոցների արդյունքում գյուղերի կրած վնասները: Երիտասարդները խոսեցին նաև կառավարության կողմից իրականացված քայլերի, սահմանամերձ համայնքների բնակիչների կարիգների, գույություն ունեցող բացերի, տնտեսական խնդիրների, գյուղատնտեսության, արտագաղթի, աշխատատեղերի մասին: Հանդիպման վերջում հյուրերը քննարկեցին, թե ինչ է իրենց պատկերացմամբ խաղությունը, այնուհետև ցուցադրվեց Բերդավանի ներկայացուցիչների կողմից պատրաստված ֆիլմ' սահամանամերձ գյուղում տիրող իրավիճակի մասին: