Փոքր թիմերով մեծ գործեր
Ազգային ժողովի և ՔՀԿ-ների միջև կնքվել է Փոխըմբռնման հուշագիր
18 մարտի, 2019, 08:05
Աղբյուրը՝ այստեղ:
Մարտի 8-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում Ազգային Ժողովի և կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ՝ ստեղծել համագործակցության հարթակ ՀՀ օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրական հավասարությունն ապահովելու ուղղությամբ ջանքերը համատեղելու համար:
Ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ: