New Film Encourages Youth to Get Rooted with ATP in Armenia
«Էյ Թի Փի»-ն ապրիլի 26-ին ՀԲԸՄ-ի «Վաչե և Թամար Մանուկյան» ավագ դպրոցում կայացած միջոցառման ընթացքում մեկնարկեց իր նոր ֆիլմի ցուցադրումը:
«Ամրացրու արմատներդ» ֆիլմը ստեղծվել է «Էյ Թի Փի»-ի «Կառուցում ենք կամուրջներ» ծրագրի շրջանակում: Այն մեկնարկել է 2010 թ.-ին և նպատակ ունի սփյուռքահայ ուսանողներին ծանոթացնել Հիմնադրամի բնապահպանական կրթական ծրագրերին՝ միաժամանակ նրանց կապելով նախնիների հայրենի հողի և հարուստ բնաշխարհի հետ:
Ֆիլմի ցուցադրումը ՀԲԸՄ դպրոցում հատկանշական էր նրանով, որ դպրոցի սաներից շատերը ֆիմում հանդես էին եկել դերերով: Ավելին, նույն դպրոցի սաները անցյալ տարի Հայաստան այցի ժամանակ իրենց հայաստանցի հասակակիցների հետ համատեղ տնկել էին ծառեր:
Միջոցառումը վարեցին դպրոցի սաներ Փաթիլ Կապտանյանն ու Փիթեր Տեր-Պետրոսյանը, ովքեր վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են դպրոցում բնապահպանական իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներում:
Միջոցառման ընթացքում Փիթերի արտասանած «Ծառ» բանաստեղծությունը հուզեց բոլորին: Այն հնչում է այսպես. «Կար չկար մի դարավոր հսկա ծառ կար: Չար մարդիկ այն կտրեցին, բայց մեկ տարի անց նա կրկին շիվեր տվեց, առաջվանից էլ ավելի դալար ու կանաչ...»:
Կից ֆայլում կգտնեք ավել տեղեկատվություն: