Երեխայի պաշտպանությանն ուղղված կայքէջ
Children.ombuds.am կայքը հարթակ է, որը կոչված է նպաստելու Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության բարելավմանը։
Ժամանակակից աշխարհում թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժանելի մասն են, հետևաբար անհնար է անտեսել թվային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանությունը: Դա հնարավոր է առավել արդյունավետ իրականացնել՝ օգտագործելով հենց այդ միջավայրի հնարավորությունները։ Ուստի, այն նույնպես մեր աշխատանքի առաջնահերթ ուղղություններից է:
Կայքը հնարավորություն է ստեղծում հեշտ և արագ տեղեկանալու երեխաների իրավունքներին, դրանց պաշտպանության իրավական հնարավորություններին: Children.ombuds.am-ը ներկայացնում է երեխաների իրավունքների ոլորտում մեր երկրի օրենսդրությունը, տեղեկություն է տրամադրում միջազգային կանոնների և տարբեր երկրների փորձի վերաբերյալ։ Կայքի միջոցով Դուք կարող եք Պաշտպանին ուղղել երեխաների իրավունքներին վերաբերող հարցեր և ստանալ դրանց պատասխանները:
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը կարտացոլվի Children.ombuds.am կայքում։