ԹՄՀԳ ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայացած քննարկումների մասին
Նյութի աղբյուրը՝ https://www.facebook.com/csodepo/?ref=pages_you_manage
Ապրիլի 14-ին Վայքում տեղի ունեցավ Town Hall մեթոդով քննարկում Վայոց ձորի և Սյունիքի մարզի պետական գնումների ոլորտի դերակատարների մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում պետական գնումների մասնագետները, ՔՀԿ և բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ միասին քննարկեցին TAAP ծրագրի շրջանակներում իրականացված գնումների համակարգին առնչվող հետազոտությունների բացահայտումները՝ վալիդացման և առաջարկությունների մշակման նպատակով։
«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ» (TAAP) ծրագիրն իրականացնում է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական ՀԿ-ն՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և «Համայնքը և երիտասարդները» երիտասարդական և խորհրդատվական ՀԿ-ի հետ միասին: Սույն ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ԴԱՏԱ ծրագրի շրջանակում: