Սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ առցանց ամսաթերթ. 1-ին համար
«Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» (CODE-SE) ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակներում մեկնարկում է սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) վերաբերյալ առցանց ամսաթերթը, որը միտված կլինի ՍՁ ոլորտի հանրահռչակմանը, նորությունների տարածմանը, ոլորտի մասնագետների տեղեկացվածության բարձրացմանն ու ունակությունների զարգացմանը:
Ամեն ամիս հերթական մեր համարներում Դուք կկարողանաք գտնել նաև ազգային և միջազգային մակարդակում ՍՁ և ձեռնարկատիրության ոլորտի զարգացումների, հաջողված փորձի մասին նյութեր, փորձագիտական հարցազրույցներ, ոլորտի վերաբերյալ տպագիր և վիդեո նյութերի ակնարկներ: Փորձ կարվի նաև ներկայացնել ՍՁ ոլորտում գործող տարբեր ծրագրերը և հնարավորությունները:
Այս առցանց ամսաթերթը տարածվելու է սոցիալական ձեռնարկությունների, բիզնեսների, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, համայնքային խմբերի, հիմնադրամների, ազգային և միջազգային կազմակերպությունների, դոնոր համայնքի և այլ հետաքրքրված կառույցների/անհատների շրջանակում:
Եթե Դուք ունեք ՍՁ ոլորտում հաջողության պատմություններ, իրականացվող ծրագիր կամ արդեն իսկ ձեռք բերված արդյունքներ, կամ որևէ արժեքավոր տեղեկատվություն, որը կցանկանայիք ներկայացնել, խնդրում ենք կապվել մեզ, և մենք անդրադարձ կկատարենք ու կփորձենք ներառել դրանք հետագա համարներում:
Ամսաթերթը հասանելի է այստեղ: