Միջազգային կոնֆերանս` «Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում»
Հոկտեմբերի 26-28ը տեղի կունենա Միջազգային կոնֆերանս`«Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում» թեմայով կազմակերպված «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի, «Վայզգրադ միջազգային հիմնադրամի» և Նիդեռլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարության կողմից։
Կոնֆերանսի հիմնական նպատակն է ավելացնել քաղաքացիների մասնակցությունը, ինչպես նաև տեղական կառավարման մարմինների թափանցիկությունը` արդյունավետ կառավարման և տեղեկատվության բարելավման միջոցով:
Չեխիայից, Հունգարիայից և Սլովակիայից ժամանած մասնագետները կոնֆերանսի ընթացքում կներկայացնեն իրենց երկրի փորձը, կներկայացնեն վիզուալ բյուջեի ստեղծման գործընթացը, բյուջետային տվյալների օգտագործման հետ կապված առաջացած խնդիրները և կմշակվեն հիմնական կետեր, որոնք կօգնեն ավելի մատչելի դարձնել ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները։
Մանրամասների համար այցելեք կայք։