Հայաստանի խաղաղության կորպուսի գենդերային հավասարության կոմիտեն ԵՀՀ աշխատակից Վարսիկ Ներկարարյանի մասին
Աղբյուրը՝ www.facebook.com
Վարսիկ Ներկարարյանը Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի (ԵՀՀ)՝ Իջևանում տեղակայված հյուսիսային մասնաճյուղի գրասենյակի մենեջերն է: Նա շատ է սիրում իր աշխատանքը, քանի որ համոզված է, որ մարդիկ պետք է նախաձեռնող լինեն իրենց համայնքի, ինչպես նաև սեփական կարողությունների զարգացման հարցերում: Իր աշխատաժամերից զատ, նա համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ Իջևանի բնակչության շահերի և իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ: Նա ԵՀՀ է ընդունվել համալսարանն ավարտելուց անմիջապես հետո, և սկզբնական շևջանում մի շարք դժվարւթյունների է հանդիպել: Չնայած դրան, նա իր վախերը կարողացել է հաղթահարել ինքն իր ուժերին հավատալով և ինքնակրթմամբ զբաղվելով: Վարսիկի համար կյանքի դասերից մեկն այն է, որ ոչինչ հենց այնպես չի տրվում, և որ նա պետք է ինքնուրույն զարգացներ իր հմտություններն ու ինքնավստահություն ձեռք բերեր: Այժմ նա արդեն իսկ փոխանցում է իր գիտելիքները գրասենյակի երիտասարդ կադրերին, քանի որ գիտակցում է, որ նրանք են երկրի ապագան: Վարսիկն իսկապես հոգ է տանում իր շրջապատի մասին և հավատացած է, որ քաղաքացիների ջանասեր աշխատանքի շնորհիվ հնարավոր է կառուցել ամուր և միավորված համայնք: