Սամվել Գևորգյան. Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում գրքի շնորհանդես
Սամվել Գևորգյան. Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում գրքի շնորհանդես
Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 4 հիմնական մասից և 22 գլխից: 550 էջանոց գրքի բովանդակությունն ու գլուխները կառուցված են այնպես, որ օգտակար կլինի կարդալ հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին ավելի կհետաքրքրեն: Գրքում ներառված բոլոր՝ հայկական ընկերությունների վերաբերյալ օրինակներն իրական են:
Գիրքը հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են բուհական «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը: #ՔոՍեփականԲիզնեսըՀայաստանում #ԲիզնեսԳիրք