Մամուլի հայտարարություն. Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողով
________________________________________________________________________________________________________________
Մամուլի հայտարարություն
Անհապաղ հրապարակման համար
Մայիս 5, 2017
Կոնտակտային տվյալներ:
Նանե, Պասկևիչյան, Հաղորդակցության բաժնի օգնական
(+374.95) 25.15.82, [email protected]
Երևանում կկայանա
Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի
ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողով
Երևան, Հայաստան – ս.թ. մայիսի 8-ին ժ. 09։30-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կմեկնարկի «Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները» խորագրով համաժողովը։
Համաժողովին կմասնակցեն Հայաստանի և Վրաստանի պետական պաշտոնյաներ, կրոնական առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված փորձագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից և Նորվեգիայից։
Համաժողովին բացման խոսքով ելույթ կունենան ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով ավագ խորհրդական Քիշան Մանոչան, ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Հարավային Կովկասի համար մարդու իրավունքների հարցերով ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը կմասնակցեն համաժողովին։ Հրավիրված են նաև մասնակիցներ Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից և միջազգային կազմակերպություններից։
Համաժողովի նպատակն է քննարկվել Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի և համոզմունքի ազատության ոլորտում առկա իրավիճակն ու զարգացումները, ինչպես նաև մշակել առաջարկություններ ուղղված կառավարություններին, կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և քաղաքացիաիան հասարակությանը։
Համաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու հետևյալ հարցերը.
- կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտում միջազգային չափանիշներն ու իրավիճակը Հայաստանում և Վրաստանում
- կրոնի կամ համոզմունքի ազատությունն ու կրթությունը
- կրոնի կամ համոզմունքի ազատությունն ու աշխարհիկությունը
- կրոնի կամ համոզմունքի ազատությունն ու կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը
Սույն մամուլի հայտարարությանը կից կարող եք տեսնել համաժողովի օրակարգը։ Աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, վրացերենը և անգլերենը, համաժամանակյա թարգմանությամբ։ Միջոցառումը բաց է լուսաբանման համար։ Կլինի նաև առցանց հեռարձակում։
Համաժողովը ԵՀՀ-ի կողմից Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի մասն է: