Փոքր թիմերով մեծ գործեր
Մամլո հաղորդագրություն. ԸԻԿ ներկայացուցիչը՝ IRCT խորհրդի անդամ
25 մարտի, 2016, 06:20
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, հանդիսանալով Խոշտանգումների զոհերի միջազգային վերականգնողական խորհրդի(IRCT) անդամ, որի գրասենյակը գտնվում է Կոպենհագենում, մասնակցել է 2016-2019 թթ-ի համար վերջինիս խորհրդի նոր անդամների ընտրությանը` առաջադրելով կազմակերպության Երևանի գրասենյակի տնօրեն, փաստաբան Քրիստինա Գևորկյանի թեկնածությունը: Ուրախ ենք տեղեկացնել, որ ԸԻԿ փաստաբան Քրիստինա Գևորկյանը ընտրվել է տվյալ կառույցի խորհրդի անդամ:Նշենք, որ խորհուրդը բաղկացած է 29 անդամներից, ովքեր տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչներ են, ինչպես նաև երեք անկախ փորձագետներից: Ք.Գևորկյանը հանդիսանում է Եվրոպական կենտրոնների խորհրդի անդամ:Խոշտանգումների զոհերի միջազգային վերականգնողական խորհրդի (IRCT) պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Մենք ուրախ ենք տեսնել, որ նորընտիր խորհրդի անդամների ավելի քան կեսը կանայք են, և որ կա նույնիսկ անդամների բաշխվածություն ըստ առողջապահական և հասարակագիտության ոլորտի մասնագետների»:Կից կարող եք կարդալ IRCT պաշտոնական հաղորդագրությունը՝ http://www.irct.org/media-and-resources/irct-news/show-news.aspx?PID=13767&Action=1&NewsId=4029