Սոցիալական տեսահոլովակներ խմելու և ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման վերաբերյալ
ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում պատրաստվել է սոցիալական տեսահոլովակներ՝ «Գտի՛ր ջուրը խնայելու քո ձևը» խորագրով, որոնք վերաբերում են ոռոգման և խմելու ջրի արդյունավետ կառավարմանն ու օգտագործմանը։ Սոցիալական տեսահոլովակներն ուղղված են ջրօգտագործողներին, ջրային ոլորտի կառավարիչներին և որոշում կայացնողներին։
Հնարավո՞ր է տեսահոլովակները տեղադրել ՀԿ Դեպո պորտալում․
https://www.youtube.com/watch?v=FfJP3lRTx60&feature=emb_logo
https://www.youtube.com/watch?v=GIa0PFpWRLs&feature=emb_logo
https://www.youtube.com/watch?v=Tt4mezPa2rw&feature=emb_logo
https://www.youtube.com/watch?v=udsSS9CtApU&feature=emb_logo
https://www.youtube.com/watch?v=8-OJUNVxAu8&feature=emb_logo
https://www.youtube.com/watch?v=Ld2EeQNQfSE&feature=emb_logo
«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:
Գործընկերներ. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Ազգային ջրային համագործակցություն,
ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոն