Հանրային քննարկում սահմանադրական փոփոխությունների շուրջ
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-իցավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. սահմանադրական փոփոխությունների գործընթացը և առաջարկվող կառավարման համակարգի առանձնահատկությունները» խորագրով հանրային քննարկմանը:
Սա հերթական միջոցառումն է` «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքից: Նախատեսվող միջոցառումները ներառում են հանրային քննարկումներ, բանավեճեր, մեդիա միջոցառումներ Երևանում և մարզերում: Այս միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հնարավորություն, հասարակությանը ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված բազմակողմանի տեղեկատվություն, ինչպես նաև ապահովել տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ անաչառ կարծիք ձևավորելու և կամքի ազատ արտահայտման հնարավորություն:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 27-ին, ժամը` 14:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Քննարկմանը հրավիրված են ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. hոկտեմբերի 26-ը` ժամը 15:00, զանգահարելով 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով` [email protected] էլ. հասցեին: