ԵՄ ֆինանսական աջակցությամբ յոթ դրամաշնորհային պայմանագրերի ստորագրության արարողություն
Աղբյուրը՝ www.eeas.europa.eu
Տեղի է ունեցավ “Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման” համաժողով:
Համաժողովը ներառել է ՝
- Տարածքային զարգացման ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների վերանայում՝ ներառյալ ազգային և տարածքային մակարդակներում առկա ռազմավարական պլանավորման գործընթացները:
- Տարածքային ծրագրերի դրամաշնորհների ստորագրման արարողություն, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից, և որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 9 միլիոն եվրո, և որի նպատակն է բարելավել սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզերում:
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ասել է. «Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարությանը և բոլոր շահագրգիռ կողմերին, ովքեր ներգրավված են ինտենսիվ տարածաշրջանային զարգացման բարեփոխումներում, առաջնորդելով դեպի ուժեղ տարածաշրջանային հասարակություններ և տնտեսություններ ամբողջ երկրում:
Շնորհավորում ենք այս դժվար մրցակցության մեջ հաղթած բոլոր ծրագրերին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը, և մաղթում նրանց հաջողություն իրենց դժվարին խնդիրներում: ՏԶ դրամաշնորհային ծրագիրը ոչ միայն աջակցում է մարզերի զարգացմանը, բարձրացում նրանց տնտեսական մրցունակությունը, նվազեցնում արտագաղթի միտումները, այլ նաև ցույց է տալիս Եվրոպական միության նոր ոգեշնչված մոտեցումը Հայաստանի տարածքային զարգացման նկատմամբ` մարդկային կապիտալի ինտեգրման, նորարարության, ներառման, և ենթակառուցվածքների միջոցով»:
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել՝ ստեղծելու և բարելավելու տարածաշրջանային զարգացման քաղաքականությունը վաղ 2000 - ականներից, ունեցել է մի շարք պիլոտային ծրագրեր, ընդունել է ՏԶ հայեցակարգը 2011 թվականին, և ի վերջո այս տարվա հուլիս ամսին ընդունել է Հայաստանի տարածաշրջանային զարգացման ռազմավարությունը, որպես քաղաքականության ընդհանուր փաստաթուղթ: Այս լուրջ ջանքերը շարունակաբար աջակցվել են Եվրոպական միության և Հայաստանում գործող այլ ակտիվ դոնորների կողմից:
ԵՄ աջակցությունը համատեղում է քաղաքականության հարցերի վերաբերյալ տեխնիկական աջակցություն, կարողությունների զարգացում և ծրագրավորում, ինչպես նաև տարածաշրջանային ծրագրերի համար դրամաշնորհներ, որոնք ամբողջապես իրականացվում են ԵՄ պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագրի մոտեցման ներքո՝ հիմնվելով Եվրոպական և հարակից երկրների լավագույն փորձի վրա:
Ներկայումս՝ հետևելով Հայաստանի տարածաշրջանային զարգացման ռազմավարության ընդունմանը, ՏԶ բարեփոխումները կենտրոնացված են տարածաշրջանային մակարդակի ռազմավարական պլանավորման վրա (մարզի զարգացման ռազմավարություններ), և ծրագրավորում են ՏԶ միջամտությունների նոր փաթեթ, որը մշակում է առողջ ՏԶ ֆինանսավորման մեխանիզմ՝ կապված կենտրոնական բյուջեին, ազգային և ենթազգային վարչակազմերի կարողությունների զարգացմանը և ինստիտուցիոնալ աջակցմանը: Հարկ է նշել, որ 2013 թ.-ից հարյուրավոր պետական պաշտոնյաներ և ոչ կառավարականկազմակերպությունների ներկայացուցիչներ վերապատրաստվել են՝ բարելավել իրենց գիտելիքները տարածաշրջանային զարգացման քաղաքականության, ռազմավարությունների մշակման, ծրագրերի և նախագծի հայտերի պատրաստման առումով:
Պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագիր դրամաշնորհի վերաբերյալ տեղեկատվություն
Պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ) հայտամրցույթի հրավերը հրապարակվել է Եվրոպական Միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) կողմից՝ 2015 թվականի սեպտեմբերի 14-ին: Դրամաշնորհ ստացած ծրագրերի ընտրությունը կազմակերպվել է 2 փուլով: Առաջին փուլում միայն մեկ կարճ փաստաթուղթ (այսպես կոչված հայեցակարգ) է ներկայացվել շահագրգիռ ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք հանդես են գալիս որպես գործընկերներ. ընդհանուր 47 հայեցակարգ է ստացվել: Ամբողջական ծրագրի առաջարկները մշակվել են միայն ընտրված 15 թեկնածուների կողմից: Գործընթացի վերջում, որն այսօր է, յոթ ծրագիր ստորագրելու են դրամաշնորհների պայմանագրեր ԵՄ-ի և ՏԿԶՆ-ի հետ: Ծրագրի իրականացումը կսկսվի հաջորդ տարվա սկզբին: Ամբողջ գործընթացի ընթացքում դիմորդները Հայաստանում Եվրոպական միության Տեխնիկական աջակցության թիմի կողմից ստացել են շատ ինտենսիվ ու եզակի ուսուցում և խորհրդատվություն: Այս աջակցությունը կշարունակվի իրականացման ժամանակահատվածում նույնպես:
ՊՏԶԾԴ ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի առավարությանը Հայաստանի մարզերի միջև ավելի համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար: ՊՏԶԾԴ հատուկ նպատակներն են՝ (1) ստեղծել տնտեսականհնարավորություններ և դիվերսիֆիկացնել տնտեսությունը Հայաստանի տասը մարզերում (աջակցություն գործարար ոլորտին, արդյունավետ ներդրումներ, համագործակցություն ընկերությունների շրջանում, հատկապես ՓՄՁ-ներ և առնչվող ենթակառուցվածքներ), (2) ստեղծել զբաղվածության հնարավորություններ(տրամադրել համապատասխան հմտություններ և խթանել կայուն զբաղվածություն մասնավորապես աճի ոլորտներում, զարգացող և նորարարական ոլորտներում, հատկապես երիտասարդ չափահասների միջև) մարզերում:
Մինչ օրս ՊՏԶԾԴ-ն Հայաստանի ամենամեծ տարածաշրջանային զարգացման ծրագիրն է, թե´ առկա միջոցների և թե´ ծրագրի աշխարհագրական ներառման առումով: Ծրագրի ընդհանուր հասանելի բյուջեն գրեթե 10 մլն եվրո է, որից 7 մլն եվրոն տրամադրվումէ Եվրոպական միության կողմից, 1.75 մլն եվրոն Հայաստանի կառավարությանկողմից, և առնվազն 10% համաֆինանսավորում դիմորդների կողմից:Աշխարհագրական ընդգրկունության առումով, Հայաստանի բոլոր 10 մարզերից ստացված ծրագրային գաղափարները մասնակցելու իրավունք են ունեցել:
Երևանը բացառվել է ՊՏԶԾԴ-ից, սակայն Երևանում գրանցված իրավասու կազմակերպությունները հրավիրվել են միանալու տարածաշրջանային գործընկերներին և իրականացնելու ծրագրեր մարզերում: Սույն դրամաշնորհի մեկ այլ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ներկայացրել է Հայաստանում միասնական մոտեցում (ծրագրերի ենթակառուցվածքային և ոչ ենթակառուցվածքային տարրերի համադրում), որը շատ արդյունավետ է Եվրոպայում:
Յոթ ծրագրերի հաջող իրականացման դեպքում, որոնք ստորագրում են դրամաշնորհային պայմանագրեր այսօր, ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
- Գրեթե 2,200 անձ (մեծամասամբ երիտասարդներ) կստանան աջակցություն զբաղվածության աճի բարձրացման համար՝ խորհրդատվությունների, դասընթացների միջոցով:
- Ավելի քան 700 ձեռնարկություն աջակցություն կստանա մրցունակության բարձրացման համար:
- Գրեթե 500 նոր աշխատատեղ կստեղծվի մարզերում ծրագրի կողմից, որից հարյուրը բարձրակարգ աշխատատեղեր են:
- Ավելի քան 320 ձեռնարկություն կբարձրացնի իր մրցունակությունը (շրջանառության և/կամ զբաղվածության առումով):
Դրամաշնորհային ծրագրի ոչ միայն կաջակցի մարզերի զարգացմանը, կբարձրացնի նրանց տնտեսական մրցունակությունը, կնվազեցնի արտագաղթի միտումները, այլ նաև կօգնի Հայաստանի մարզերի ծրագրի և միջոցների կառավարման կարողությունների զարգացմանը:
Շատ կարևոր է նշել, որ 2017 թվականի հունվարին, ԵՄ-ի և ՏԿԶՆ-ի կողմից հայտարարվելու է հայտերի 2-րդ մրցույթ, որի նպատակն է ընտրել 1 կամ 2 լրացուցիչ տարածաշրջանային ծրագիր, որոնք ֆինանսավորվելու են ՊՏԶԾԴ-ի մնացած միջոցներից: Այս լրացուցիչ մրցույթի ներքո հրավիրվելու են Շիրակի մարզի մշակույթի և ստեղծագործական ոլորտների վերաբերյալ գաղափարներ: Կստեղծվեն աշխատատեղեր և Շիրակի մարզում գրանցված ՓՄՁ-ները / ձեռնարկությունները կստանան աջակցություն: Սակայն բոլոր մարզերում առկա իրավասու կազմակերպությունները կարող են դիմել, եթե նրանք գտնեն հարմար տարածաշրջանային գործընկեր թիրախ հանդիսացող տարածաշրջանում: