Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում ՀԿ ԴԵՊՈ ծրագրի շրջանակներում
2015թ. –ի դեկտեմբերի 12- ին և 13 –ին Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ-ի աշխատակազմը ՀԿ ԴեՊո ծրագրի շրջանակներում կազմակերպեց 2 - օրյա դասընթաց, որի նպատակն էր զարգացնել Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունները և հմտությունները: Դասընթացին մասնակցում էին տարածաշրջանի 9 հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Դասընթացի մասնակիցները ստացան համապատասխան տեղեկատվություն ՀԿ կառավարման, ֆինանսական կառավարման, ֆոնդհայթհայթման և դրամաշնորհային հայտ - առաջարկներ կազմելու վերաբերյալ:
Գործընկեր կազմակերպությունների ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված հետագա գործունությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ-ն գործընկեր կազմակերպություների համար կկազմակերպի նաև անհատական խորհրդատվական ծառայություններ, որի ընթացքում յուրաքնչյուր կազմակերպության համար կմշակվի ռազմավարական պլան, կհստակեցվեն կազմակերպության քաղաքականությունը և ընթացակարգերը, կձևավորվեն աշխատանքային ներքին կանոնակարգեր:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց ՀԿ ԴեՊո ծրագրի շրջանակներում ստեղծված հասարակական կազմակերպությունների զարգացման գործիքը և գործիքի կիրառման մեթոդը: Մասնակիցներին ներկայացվեց նաև ՀԿ ԴեՊո ծրագրի շրջանակներում պատրաստված ՀԿ ԴեՊո վեբ կայքը (http://hkdepo.am/hy/), որը պարունակում է ամբողջական տեղեկատվություն ՀԿ ոլորտում առկա առաջատար դերակատարների, միջազգային կազմակերպությունների, նրանց կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթների, և այլ բնույթի տեղեկատվություն, որը անմիջական առընչություն ունի ՀԿ գործունեության հետ:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց նաև ՀԿ կառույցների միջև ցանցերի, կոլիցիաների ստեղծման կարևորությունը: Այս դասընթացը ևս մեկ կարևոր նախաձեռնություն էր ՀԿ ԴեՊո ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների կարիքների գնահատման և կարողությունների զարգացման բնագավառում:
Աջակցություն Նոյեմբերյանին հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է համագործակցել և կիսվել սեփական մասնագիտական հմտություններով, կարողություններով և արդյունավետ փորձով ցանկացած քաղաքացիական ակտիվ խմբերի ներկայացուցիչների հետ, որոնց գործունեությունը ուղղված է Տավուշի մարզի համայքների սոցիալ- տնտեսական զարգացմանը և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը:
Աղբյուրը կարող եք գտնել այստեղ: