Սահմանադրական դատարանը բավարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը
Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը բավարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիմումը ընդդեմ Կադաստրի պետական կոմիտեի գործով:
ԻԱԿ-ը վիճարկում էր մարդկանց տեղեկությունները կադաստրի կողմից վճարի դիմաց տրամադրելու սահմանադրականությունը։ ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական։
Հիշեցնենք, որ 2013թ.-ի օգոստոսի 19-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի` դատարանին խնդրելով պարտավորեցնել կենտրոնին տրամադրել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի նկատմամբ սեփականության կամ փակ շուկայի վարձակալության հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը անվճար կամ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պայմաններով, այն է` տեղեկատվության 10 էջը գերազանցող յուրաքանչյուր էջի համար` տեղեկության տրամադրման ծախսերը չգերազանցող գումարի դիմաց:
Դատարանները ԻԱԿ-ի հայցը մերժելու հիմքում դրել էին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածը:
Ուստի 2015թ.-ի հոկտեմբերի 16-ին ԻԱԿ-ը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարանին` վիճարկելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի սահմանադրականությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը 2015թ.-ի նոյեմբերի 3-ի որոշմամբ գործն ընդունել էր քննության:
ՍԴ որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից
Մանրամասներն սկզբնաղբյուրում՝ a1plus.am