Փոքր թիմերով մեծ գործեր
Civil Voice-ի Փորձագետները Կներգրավվեն Նախարարության Փորձագիտական Խմբի Աշխատանքներում
12 դեկտեմբերի, 2016, 01:19
Աղբյուրը՝ www.civilvoice.am
Սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որին նաև մասնակցեց Civil Voice ՀԿ խորհրդի անդամ, իրավաբան Արթուր Համբարձումյանը: Նիստի ընթացքում քննարկվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Մասնավորապես Civil Voice հասարակական կազմակերպությունն առաջարկել է իր փորձագիտական խմբին ներգրավել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկայի» մշակման աշխատանքներին, ինչը նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է: