Փոքր թիմերով մեծ գործեր
Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք
02 ապրիլի, 2020, 12:51
Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք՝ www.e-rights.am հարթակը:
Հարթակը հնարավորություն է ընձեռում․
- առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին, միջոցառումների իրականացման ընթացքին,
- հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,
- ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ:
Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: