Հայաստանի չտեսնողների ձայն ռադիո ՄԵՆՔ-ի հաջողությունը
Աղբյուրը՝ radiomenq.blogspot.am
Չտեսնող և տեսողության խնդիրներ ունեցող մի խումբ երիտասարդների ջանքերով Հայաստանում ստեղծված համացանցային ռադիո Մենքը ճանաչվել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի (WSIS Prizes 2017) մրցանակաբաշխության հաղթող: Ռադիո Մենքը ներկայացված 345 նախաձեռնություններից մեկն էր: Ի դեպ, մրցույթին ներկայացված միայն 90 նախաձեռնություններ են հաղթող ճանաչվել: Ուշադրություն, ռադիո Մենքն ստացել է 1.1 միլիոն քվե և համարվում է ամենաշատ ձայն ստացած զանգվածային լրատվական ոլորտի 5 նախաձեռնություններից մեկը: Հունիսի 13-ին, հատուկ տոնակատարության ժամանակ, մեր նախագիծը ՄԱԿ-ի միջազգային հեռահաղորդակցության միության գլխավոր քարտուղարի կողմից կպարգևատրվի հավաստագրով: Այդ տոնակատարության ընթացքում Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի մրցանակը (WSIS Prizes), որը հանձնվում է տեղեկատվական տեխնոլոգիաները որպես լծակ գործածող և այդ կերպ սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող բացառիկ ծրագրերին, կհանձնվի 18 նախագծերի: Ռադիո Մենքը հիմնադրվել է այն մտայնությամբ, ըստ որի համացանցային ռադիոկայանը կլինի տեսողության խնդիրներ ունեցող անձանց աջակցելու լավ հնարավորություն: Ռադիոյի առաջին ձայնագրությունը կատարվել է 2016 թ. մարտին: Նախագիծն իրականացվել է Ինտերնետ հանրություն կազմակերպության «Ցանցից անդին» ֆոնդի աջակցությամբ: Ֆոնդը հնարավորություն է տալիս բոլորին կատարել դրական փոփոխություն և միանալ Ինտերնետ հանրություն կազմակերպության գլխավոր առաքելությանը, որն է՝ ապահովել բաց համացանցային հասանելիություն բոլորի համար: Լսեք Ռադիո Մենք կամ մանրամասն կարդացեք կատարված աշխատանքների մասին: Նաև հետևեք «Ցանցից անդին» (Beyond the Net) ֆոնդին թվիթերում: