
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի 2016թ. արդյունքների ներկայացում
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության
կոռուպցիայի ընկալման համաթվի 2016թ. արդյունքների ներկայացում
Մամուլի հաղորդագրություն
Երևան, 24-ը հունվարի, 2017թ․
Ս.թ. հունվարի 25-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Կոռուպցիայի ընկալման համաթվի 2016 թ. արդյունքները» թեմայով մամուլի ասուլիս, որի ընթացքում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կներկայացնի ԹԻ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2016թ. արդյունքները: 1995-ից ի վեր, 22 տարի անընդմեջ, ԹԻ-ը հրապարակում է ԿԸՀ-ը` ներկայացնելով հանրային ոլորտում առկա կոռուպցիայի ընկալումը, որը հիմնված է փորձագիտական գնահատականների և հարցումների վրա:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԹԻՀԿ ջատագովության և հաղորդակցության համակարգող Հայկակ Արշամյանին՝ 010569589, 010569689 հեռախոսահամարներով կամ [email protected] էլ-փոստի հասցեով։