Հրապարակվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ Կառավարության պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը
Այս նյութն առաջին անգամ հրապարակվել ԹԻՀԿ կայքում։ Հասանելի է այստեղ։
Հրապարակվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի՝ Կառավարության պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը (Government Defence Integrity Index – GDI, նախկինում՝ Կառավարության պաշտպանության ոլորտի հակակոռուպցիոն համաթիվ):
Կառավարության պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը միակ գլոբալ ցուցանիշն է, որը մանրամասնորեն գնահատում է պաշտպանության ազգային հաստատությունների օրինավորությունը և դրանց դիմադրողականությունը կոռուպցիայի նկատմամբ: Այն գնահատում է դիտարկվող երկրները՝ վերլուծելով իրավիճակը հինգ հիմնական ոլորտներում` քաղաքական, ֆինանսական, անձնակազմի կառավարում, գործողություններ և գնումներ:
2020 հրատարակությունը ներառում է 86 երկրների տվյալներ, որոնց մանրամասներն առկա են Թրանսփարենսի Ինթերնեշնլի Պաշտպանության և անվտանգության ծրագրի կայքում՝ https://ti-defence.org/gdi հասցեով:
Հայաստանի պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը (հրապարակվել է 2020թ. դեկտեմբերի 9-ին)՝ միջինացված գնահատվել է 43՝ դասվելով D խմբի երկրների շարքին, որում կոռուպցիոն ռիսկերը բարձր են և կոռուպցիայի նկատմամբ հաստատությունների դիմադրողականությունը՝ ցածր:
Հայաստանի համաթվի առանձին գործոնները գնահատվել են հետևյալ միավորներով.
Երկիր - Հայաստան
Պաշտպանության քաղաքականության մշակում և վարում - 58
Պաշտպանության ֆինանսավորում - 40
Պաշտպանության անձնակազմի կառավարում - 69
Ռազմական գործողություններ - 8
Պաշտպանության գնումներ - 40
Կից ներկայացվում է Հայաստանի պաշտպանության ոլորտի օրինավորության համաթիվը՝ առանձին բաղադրիչներով (վերահրատարակվում է), բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ համառոտագիրը, ինչպես նաև՝ դիտարկված 86 երկրների համաթվերը:
Armenia Scorecard - available here
Armenia Country Brief (arm) - available here
Armenia Country Brief (eng) - available here
GDI 2020 Country Scores - available here