Փոքր թիմերով մեծ գործեր
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իրլանդիայի դեսպանն այցելել է Իջևանի ԻնֆոՏուն/ԵՀՀ Հյուսիսյին գրասենյակ
27 հուլիսի, 2021, 09:49
Հուլիսի 22-ին Իջևան ԻնֆոՏուն/ԵՀՀ հյուսիսային մասնաճյուղ էր այցելել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան պարոն Ջոն Պատրիկ Գալագերը։
Այցը ճանաչողական էր։ ԵՀՀ Հյուսիսային գրասենյակի աշխատակիցները կամավորների հետ միասին դեսպանին ներկայացրեցին կազմակերպության կողմից տարբեր տարիներին կատարված աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև տեղեկացրին առաջիկայում սպասվող ծրագրերի մասին։
Այցի ընթացքում դեսպանի հետ քննարկվեցին Միացյալ Թագավորության ուսումնական հաստատությունների և կրթաթոշակների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման հնարավոր տարբերակները, քանի որ մարզում այս թեմայով հետաքրքրությունը շատ մեծ է։ Հյուսիսային գրասենյակը կրթական հնարավորությունների ներկայացման վերաբերյալ հույս հայտնեց, որ այդ միջոցառումները կարող են դառնալ պարբերական՝ այդպիսով փորձելով դեսպանատան հետ համագործակցությունը բերել դինամիկ զարգացման նոր մակարդակի։