Փոքր թիմերով մեծ գործեր
Երիտասարդական ֆորում 2017
11 սեպտեմբերի, 2017, 03:32
ՕքսԵՋեն երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ նախաձեռնել է Երիտասարդության ֆորում, որի նպատակն է աջակցել 2018-2022թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակմանը՝ ապահովելով շահագրգիռ կողմերի մասնակցությունն այդ գործընթացին: Երիտասարդության ֆորումը կստեղծի երկխոսության հարթակ Երիտասարդական քաղաքականության շահագրգիռ կողմերի միջև և կընձեռի հնարավորություն ոլորտի զարգացմանն ուղղված հետագա քայլերի պլանավորման համար:
Երիտասարդության ֆորումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, «Դաբլթրի բայ Հիլթն» հյուրանոց, Փարիջի սրահում, ք.Երևան:
Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 11-ը:
Դիմել կարող եք հետևյալ հղմամբ. https://goo.gl/bVUAQ5