ՄԵԿ-ի մեկնարկը
Սկզբնաղբյուրը հասանելի է այստեղ:
Այսօր երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող 7 կազմակերպություններ ստորագրեցին փոխըմբռման հուշագիր՝ ստեղծելով ՄԵԿ-ը՝ Միություն երիտասարդական կազմակերպությունների: Միությունը նպատակ ունի երիտասարդության ոլորտում ձևավորել գործընկերություն այս ոլորտում գործող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությությունների և այլ շահագրգիռ անձանց միջև, հանդես գալ երիտասարդներին ուղղված նախաձեռնություններով և աշխատանք իրականացնել երիտասարդության ոլորտում: Այսպիսով, ՄԵԿ-ը ստեղծում է համատեղ գործընկերություն և երիտասարդության ոլորտում կատարված աշխատանքների համակարգում: Հուշագրին միացած կառույցներն են՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» Համայնքային ՀԿ-ն և «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն:
Նախաձեռնությունն իրականացվեց «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․), որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: