Մամլո հայտարարություն. Սևծովյան տարածաշրջանային երիտասարդների համաժողով Երևանում
Սևծովյան տարածաշրջանային երիտասարդների համաժողով Երևանում
Երևան, 2016 – ս. թ. հոկտեմբերի 15-16 Երևանում տեղի կունենա «Ինչպես է «Երիտասարդական բանկ» ծրագիրը նպաստում քաղաքացիական հասարակության զարգացմանը Սևծովյան տարածաշրջանում» խորագրով երիտասարդական համաժողով։ Մամուլի ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը հոկտեմբերի 16-ին, կիրակի, ժամը՝ 11.00-13.30, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի դահլիճում, որը գտնվում է Ազատության 1/21 բն. 23 հասցեով:
Համաժողովը իրականացվում է Երիտասարդների Ներգրավման Հիմնադրամի (Ռումինիա), Միջազգային Երիտասարդական Բանկ կազմակերպության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից Սևծովյան Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների Ֆորումի և Ռումինիայի ՔՀԿ-ների Հիմնադրամի (FOND) աջակցությամբ:
Համաժողովին կմասնակցեն շուրջ 40 երիտասարդներ և երիտասարդական ծրագրերի համակարգողներ 13 երկրներից՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, ԱՄՆ-ից և Հարավային Աֆրիկայից:
«Երիտասարդական բանկ» մոդելը Հայաստանում կիրառվում է ԵՀՀ-ի կողմից Հայաստանի բոլոր մարզերում։ Երիտասարդական բանկերը գործում են «երիտասարդները՝ երիտասարդների համար» սկզբունքով: Սա երիտասարդական առաջնորդության յուրահատուկ մոդել է, որի շրջանակներում «Երիտասարդական բանկ» կոչվող կոմիտեները, որոշակի հմտություններ ստանալուց հետո, մշակում և իրականացնում են համայնքի բարելավմանն ուղղված ծրագրեր։
Երիտասարդական նախաձեռնություններ ֆինասավորելու միջոցով, երիտասարդները սովորում են որոշումներ կայացնել, աշխատել իրենց համայնքի ակտիվ երիտասարդների հետ՝ զարգացնելով հաղորդակցության, թիմային աշխատանքի, քննադատական մտածողության, ծրագրեր նախագծելու և կառավարելու, ֆոնդահայթայթման և այլ կենսական հմտություններ:
Համաժողովը նպատակ ունի ձևավորելու համագործակցության ցանց «Երիտասարդական Բանկ» ծրագրի մոդելը կիրառող Սևծովյան տարածաշրջանի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի կազմակերպությունների միջև։
Հայտարարության ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ: