Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
«Տարվա լավագույն կամավոր 2018» մրցանակաբաշխություն
05 նոյեմբերի, 2018
Աղբյուրը հասանելի է այստեղ:
«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով ամեն տարի տոնում է կամավորների միջազգային օրը:
Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, երկրորդ տարին անընդմեջ կիրականացվի «Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխությունը:
Այս ճանապարհով «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ն խրախուսում է կամավորական տարբեր աշխատանքներում ընդգրկված, հասարակական ակտիվություն ցուցաբերած և տարբեր հաջողությունների գրանցած երիտասարդներին՝ ...
Լրագրողական մրցույթ (անգլերեն)
19 հոկտեմբերի, 2018
Citizen journalists, journalism students, or freelance journalists at any age (Azerbaijan, Armenia and Georgia) or from Russia can apply for Online story competition.
Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն
15 հոկտեմբերի, 2018
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է 2018 թվականի չորրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի նպատակն է՝ երիտադասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում:
ՎԱՐԴԱՆ ԳՐԵԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
15 հոկտեմբերի, 2018
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ազդարարում է նոր գիտահետազոտական կրթաթոշակների հայտերի ընդունման փուլի մեկնարկը։ Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն (գիտահետազոտական դրամաշնորհներ) օժանդակելու է սկսնակ գիտնականներին եւ հետազոտողներին՝ հատկապես պատմության եւ հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։
ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփին դիմելու հնարավորություն
09 հոկտեմբերի, 2018
ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբ Երևանի համատեղ Ֆելոուշիփը մեկ տարի տևողությամբ ձեռնարկատիրական ինկուբացիոն ծրագիր է, որն աջակցում է ձեռներեցներին, ովքեր իրենց նորարարական մոտեցումներով փորձում են լուծել գյուղատնտեսական խնդիրներ:
ԶԼՄ-ների մրցույթ՝ «Հավասար հնարավորություններ» խորագրով
04 հոկտեմբերի, 2018
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է«Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (հեռուստատեսություն, տպագիր և/կամ էլեկտրոնային մամուլ, ռադիո անվանակարգեր) ամենամյա ԶԼՄ-ների 16-րդ մրցույթը: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Մրցույթին կարող են ներկայացվել 2017թ. նոյեմբերի 20-ից մինչև 2018թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:
ԿԱՆԱՆՑ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
25 սեպտեմբերի, 2018
Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ ուղղված սահմանափակ հնարավորություններ ունեցող խմբերի ակտիվ կանանց ներուժի իրացմանը:
Ստեղծարար Միտք Բարձրագույն կրթության ձեռներեցության ծրագիր
24 սեպտեմբերի, 2018
«Ստեղծարար Միտքը» (Creative Spark) հնգամյա նախաձեռնություն է, որը նպատակ ունի նպաստել ստեղծարար ձեռնարկատիրական կրթության զարգացմանը՝ աջակցելով այս ոլորտում Միացյալ Թագավորության և ծրագրի մասնակից յոթ երկրների, ներառյալ Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ձևավորմանը: Ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից Կենտրոնական Ասիայում (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղստան), Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) և Ուկրաինայում: