2019 թ. ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի 2-րդ մրցաշրջան
Աղբյուրը՝ www.mincult.am
Պետական միջոցների բաշխման թափանցիկ և մրցակցային համակարգի գործունեության ապահովման, արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացման, ազատ և մասնակցային մշակութային դաշտի կառուցման, ժամանակակից արվեստների և ստեղծարար արդյունաբերության զարգացման, պատմամշակութային ժառանգության պահպանման և արդյունավետ կառավարման, միջազգային հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերը կիրականացվեն մրցութային կարգով:
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի 2019 թվականի մարտի 1-ի N 89-Ա հրամանով հաստատվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային կարգը:
ՄՐՑՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԸ
ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային ծրագրերի մրցույթի հայտերն ընդունվում են հետևյալ ոլորտներով՝
◆ Տեսա և մեդիա արվեստներ (կերպարվեստ, վիդեոարվեստ, կինոծրագրեր (բացառությամբ կինոարտադրության նախագծերի), լուսանկարչություն, դիզայն, դեկորատիվ-կիրառական արվեստ),
◆ Կատարողական արվեստներ. թատերարվեստ, կինոարվեստ (բացառությամբ կինոարտադրության նախագծերի), երաժշտարվեստ, պարարվեստ,
◆ Գրի և գրչության (բացառությամբ հրատարակչական նախագծերի),
◆ Ժողովրդական արվեստներ և արհեստներ,
◆ Մշակութային ժառանգություն (թանգարաններ և գրադարաններ),
◆ Մշակութային կրթություն:
Մանրամասները՝ այստեղ։