Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Հայտերի ընդունում․ Դրամաշնորհներ հետաքննող լրագրողների համար
26 մայիսի, 2023
The Armenia Integrity Project is a five-year program funded by the United States Agency for International Development (USAID) and implemented by Dexis Consulting Group. The aim of the project is to reduce opportunities for corruption and reinforce public demand for improved governance and accountability in Armenia through.
Հայտերի բաց կանչ Քաունթերփարթի կողմից․ Գործուն քաղաքացիական հասարակություն
24 մայիսի, 2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրվածության արտահայտման հայտ իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար:
Հետազոտություն իրականացնելու հրավեր Հանրային լրագրության ակումբից
05 մայիսի, 2023
Հանրային լրագրության ակումբը (այսուհետ՝ ՀԼԱ) հրավիրում է հետազոտական կազմակերպություններին, անհատ հետազոտողներին դիմելու «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ապատեղեկատվական հոսքերն ու կեղծ պատմույթները» թեմայով հետազոտություն իրականացնելու մրցույթին։
Հայտերի ընդունման հայտարարություն Դոյչե Վելլե Ակադեմիայի կողմից. Մեդիանյութերի արտադրության դրամաշնորհ Հայաստանի մարզային մեդիաընկերություններին
25 ապրիլի, 2023
Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բրիտանական հեռարձակման կորպորացիայի Մեդիա Էքշն ծրագրի (Բի-բի-սի), Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և հայկական երկու՝ Հետք և Ֆակտոր, մեդիաընկերությունների կոնսորցիումը պարգևատրվելով Եվրոպական Հանձնաժողովի կողմից, ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացնում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա ոլորտ՝ աշխատելով մեդիա մենեջերների, անկախ լրագրողների, համապետական և մարզային մեդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելել մեր կայք։
Դրամաշնորհային հնարավորություն Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից․ Գործուն քաղաքացիական հասարակություն
31 մարտի, 2023
«Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը (Քաունթերփարթ Ինթերնեշնլ), որ ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու Հետաքրքրության հայտ (ՀՀ) իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար:
Հայտերի ներկայացման հրավեր (ՀՆՀ) միջնորդավորված ծառայություններ մատուցող կազմակերպության (ՄԾԿ) համար։
20 մարտի, 2023
«Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից, թողարկում է հայտերի ներկայացման հրավեր (ՀՆՀ) միջնորդավորված ծառայություններ մատուցող կազմակերպության (ՄԾԿ) համար։
Հայտերի բաց կանչ քաղաքացիական խմբերի համար Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի կողմից (անգլերեն)
07 մարտի, 2023
The Prague Civil Society Centre is happy to invite civil society and grassroots groups in Armenia to apply for project funding.
Մրցույթի մասնակցության հրավեր․ Մեր գյուղը և բնությունը
14 փետրվարի, 2023
«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հայտարարում է «Մեր գյուղը և բնությունը» խորագրով շարադրությունների և նկարների բնապահպանական մրցույթ։