«Կինը, պատերազմը, խաղաղությունը հայ գրականության մեջ» վերլուծական ակնարկների և հոդվածների հրավեր Եվրասիա համագործակցություն հիմնադրամից
Ներածություն
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է վերլուծական ակնարկների և հոդվածների մրցույթ, որի նպատակն է ներկայացնել, թե ինչպես է հայ գրականությունն արտացոլում կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ հանրային խնդիրները:
Հետազոտողները կարող են անդրադառնալ.
- կանացի կերպարներին և նրանց դիրքավորմանը պատերազմի և խաղաղության իրադրություններում,
- պատերազմի, խաղաղության, անվտանգության շուրջ հարցերին / մտքերին / խոհերին կանանց՝ գրականության մեջ արտահայտված դիտանկյունից,
- պատերազմի, խաղաղության, անվտանգության ընկալումներին կին գրողների գործերում,
- այլ թեմաների:
Տեխնիկական պահանջներ
Հետազոտությունների ծավալը 15-30 էջ, լեզուն՝ հայերեն: Աշխատանքները պիտի պարունակեն համառոտ ակնարկ (executive summary), վերլուծվող տեքստերի կարճ նկարագիր, վերլուծության հիմնական արդյունքներ, եզրահանգումներ և (եթե կան) առաջարկներ: Հետազոտությունը պիտի գրված լինի Sylfaen տառատեսակով, 11 տառաչափով (Word document), տողերի հեռավորությունը` 1։
Վերլուծական աշխատանքների իրականացման ժամանակացույց
- հուլիսի 4, 2023թ. – մրցույթի հայտարարություն
- հուլիսի 31, 2023թ. – հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ
- օգոստոսի 10, 2023թ. – հետադարձ կապ մրցույթի հայտադիմորդների հետ. ընտրված դիմորդների հետ կկնքվեն ծառայությունների մատուցման պայմանագրեր
- սեպտեմբերի 29, 2023թ. – նյութի նախնական տարբերակի ներկայացում քննարկման համար
- նոյեմբերի 3, 2023թ. – նյութի վերջնական տարբերակի հանձնում
Դիմելու համար պետք է ներկայացնել (հայերեն)
- Ինքնակենսագրական (CV),
- Ապագա հետազոտության նկարագիր (մեկուկես էջից ոչ ավելի). ներկայացնել ուսումնասիրության առարկան, առաջարկվող մոտեցման հիմնական շեշտադրումները, առաջարկվող թեմատիկ ակնարկի կառուցվածքը,
- Վերլուծական հետազոտական աշխատանքի նմուշ,
- Հետազոտության իրականացման համար գնային առաջարկ։
Մրցույթին կարող են մասնակցել անհատ հետազոտողները, հետազոտող խմբերը կամ հետազոտական կազմակերպությունները: Խմբերը պիտի դիմեն գլխավոր հետազոտողի անունից, նշելով խմբի մյուս անդամների անունները, փորձը և անելիքը: Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել մեկ առաջարկ։
Հոդվածները և ակնարկները կամփոփվեն ժողովածուի մեջ, դրանց շուրջ կկազմակերպվեն քննարկումներ տարբեր հարթակներում։
Անհրաժեշտության դեպքում դիմել ցանկացողների համար կարող է կազմակերպվել տեղեկատվական հանդիպում զումով, որի մասին ԵՀՀ-ն հավելյալ կտեղեկացնի։
Հարցերն ու հայտերն անհրաժեշտ է ուղարկել Նիկոլայ Հովհաննիսյանին [email protected] հասցեով մինչև 2023 թ. հուլիսի 31-ը ներառյալ, նամակի վերնագրում նշելով «WPS in Armenian Literature. դիմորդի անուն ազգանուն»: